Ալմաթիում 3 երկրաշարժ է գրանցվել

29/9/2026 11:42

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա տատանումները զգացել են քաղաքի տարբեր շրջանների բնակիչներ։ Մասնագետները երկրաշարժի զգացողությունները նկարագրել են որպես «ներքևից կտրուկ հարված»։ Սեյսմոլոգներն առաջին ցնցումը համարում են երկրորդի նախացնցում։ Երրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 13:53-ին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ դրա մագնիտուդը նույնպես կազմել է 4,2։ Էպիկենտրոնը գտնվել է Կեգեն գյուղից մոտ 60 կմ դեպի հարավ-արևելք։ Ղազախստանի ԱԻՆ-ում հայտարարել են, որ Ալմաթիի շրջանում ավերիչ երկրաշարժ սպասելու հիմքեր առայժմ չկան։