Մեկ հայ և Իրանի 2 քաղաքացի են զոհվել կռունկի ընկնելու հետևանքով
29/9/2026 19:25

Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի շինհրապարակներից մեկում վերամբարձ կռունկն ընկել է այն պահին, երբ այն ապամոնտաժելիս են եղել։
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 3 մարդ. նրանցից մեկը ազգությամբ հայ է, մյուս երկուսը Իրանի քաղաքացիներ են։ Դեպքի վայրում հավաքվածները NEWS.am—ին հայտնելեն, որ ազգությամբ հայ տղան հենց կռունկավարն է։ Վերջինս 37 տարեկան Անդրանիկ Ա.–ն է, նա վերջերս էր ամուսնացել։
Դեպքի վայրում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, մահացածների մարմինները դեռ այստեղ են, տեղում աշխատում են նաև փրկարար ծառայողներ, ինչպես նաև հերթապահում է շտապօգնության բրիգադը։