Վահրամ Սահակյանը ձերբակալել է գրառման համար

29/9/2026 20:27

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Վահրամ Սահակյանի ձերբակալմանը։ Նա հայտնել է, որ 2-3 ժամ առաջ Սահակյանը կապվել է նրա հետ և տեղեկացրել ձերբակալման մասին։ «ՔԿ-ն հայտնել է, որ նրան ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար։ Ես աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէի կարող ՔԿ գնալ, բայց կարճ տեղեկացա, որ նրան այս պահին կարծում եմ արդեն տարել են Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարց քննարկելու։ Պետք է ասեմ, որ սա դեռ չի նշանակում, որ կալանքի կամ տնային կալանքի միջնորդություն են քննարկելու, կա նաև 3-րդ տեսակը՝ վարչական հսկողություն, այս դեպքում ևս պետք է մտնել դատարան»։ Նա նաև տեղեկացրել է, որ դատարանում կմիանան Սահակյանին՝ ստանձնելու նրա պաշտպանությունը։