Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

29/9/2026 23:43

Սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նրան նաև արգելվել է գրառումներ կատարել սոցիալական ցանցերում։ Բացառություն կարող են կազմել միայն մասնագիտական բնույթի գրառումները՝ հաշվի առնելով Սահակյանի գործունեությունը։