Խոշոր ավտովթար` Երևան-Էջմիածին ավտոճանապարհի

30/9/2026 10:08

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կամո Տ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Մ․-ի վարած «BYD» մակնիշի և 26-ամյա Էդմոնդ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Կամո Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտակ, մեկ վիրավոր՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Էդմոնդ Հ․-ի ուղևոր 9-ամյա Ս․ Հ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ վարորդներից Կամո Տ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։