Flydubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում
30/9/2026 11:28

Flydubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետո:
Նախնական տվյալներով՝ Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող էմիրաթական Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը առևանգման մասին ազդանշան է տվել։
Ըստ տեղեկությունների՝ օդաչուները փոխանցել են 7700 կոդը, որը ազդարարում է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին, այնուհետև փոխանցվել է 7500 կոդը, որը հայտնում է ինքնաթիռի առևանգման մասին։ Դրանից հետո կապն ինքնաթիռի հետ կորել է։