Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին

30/9/2026 16:19

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ։ Երիտասարդ տարիներին ընտրելով հոգևոր ծառայության ուղին՝ Դուք ուսանել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և Նևայի ափին գտնվող քաղաքի հոգևոր ակադեմիայում։ Այդ ժամանակից ի վեր Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ Դուք եղել եք Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հովիվը, իսկ այնուհետև՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը: Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժեր և Աստծո օգնությունը Ձեր բարձր հայրապետական գործունեության մեջ»,- գրված է ուղերձում: