Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը փոխարինվեց տնային կալանքով

30/9/2026 19:11

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով: Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջեց Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամսով: Պաշտպաններն առաջարկեցին կիրառել գրավ մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն խափանման միջոցները: Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից: «Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ։