FlyDubai-ն կդադարեցնի դեպի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները

1/10/2026 09:41

FlyDubai ավիաընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները՝ թռիչքի ընթացքում օդաչուի կողմից գործընկերների վրա հարձակման միջադեպի հետաքննության ընթացքում. այս մասին նշված է ավիափոխադրողի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «FZ 1073 չվերթի հետ կապված միջադեպի կապակցությամբ և համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ FlyDubai-ի թռիչքները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ կդադարեցվեն հետաքննության անցկացման ողջ ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ընկերության համար ամենաբարձր առաջնահերթությունը ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն է։ Ժամանակավոր սահմանափակումները թույլ կտան համապատասխան մարմիններին շարունակել իրենց աշխատանքը և պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։