Զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, օտարաշունչ արժեքների ներմուծմամբ

1/10/2026 10:25

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվի լկտի, հակահայկական և ծավալապաշտական նկրտումներին հակազդեցություն բացառապես տրվում է սփյուռքի հայկական կազմակերպությունների, դերակատարների և հայաստանյան սահմանափակ քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակներից: Այլ քննարկման հարց է, թե դա որքանով է կազմակերպված, թիրախային և արդյունավետ, երբ Հայաստան պետության իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված: Ի հեճուկս Հայաստանի շուրջ վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»։