Սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր

1/10/2026 12:21

Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ: Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա կանխատեսումներին, ապա պետք է ասեմ, որ հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայի սահմաններում տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր։ Բնականաբար կունենանք նաև արևառատ օրեր»,- նշել է Սուրենյանը: