Փաշինյանը կիսում է ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած բոլոր մտահոգությունները
1/10/2026 15:00

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ի՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ հրապարակված զեկույցին:
Փաշինյանը հայտարարել է, որ կիսում է զեկույցում տեղ գտած բոլոր մտահոգությունները, և խոստացել է մանրամասն ուսումնասիրել փաստաթուղթն ու ներկայացված առաջարկությունները: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո իրենք են արձանագրել ընտրական համակարգում արմատական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը՝ խախտումները բացառելու կամ նվազագույնի հասցնելու համար:
Որպես հիմնական խնդիր՝ Փաշինյանը նշել է ընտրակաշառքը. ընդ որում, վարչապետի պնդմամբ, այդ ահազանգերը հնչել են հենց քաղաքացիական հասարակության կողմից, ինչին իշխանությունները արձագանքել են քրեական գործերի հարուցմամբ:
«Մեր ամենամեծ ռիսկը ՀՀԿ դառնալն է. դա պետք է կառավարել, քայլեր ձեռնարկել նման երևույթներն արմատախիլ անելու համար, հակառակ դեպքում նույն ճակատագիրն է սպասվում: Ընտրության հարց է. եթե ուզում ենք՝ այո, բայց առողջ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է ուզենք: Հարցը հավերժ իշխանության ղեկին մնալը չէ, խոսքը դրա մասին չէ»,- նշել է նա: