Փաշինյանը նոր օգնական ունի

1/10/2026 16:06

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Ասրյանը նշանակվել է վարչապետի օգնական։ Արամ Ասրյանը սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, Գիլդֆորդի Իրավաբանության քոլեջում և Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան (MSc) ստացել Օքսֆորդի համալսարանում: Փաշինյանը հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Արամ Ասրյանը մեկն է այն 1141 հայտատուներից, որոնք Վարչապետի կոչով դիմել էին և հարցազրույցների ու մասնագիտական գնահատման արդյունքում ընդգրկվել Կառավարության կադրային բանկում: Կենսագրական տվյալներ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 16 նոյեմբերի 1986 թ., ք. Երևան Կրթություն 2003-2007 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության բակալավրի աստիճան (LLB) 2007-2009 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության մագիստրոսի աստիճան (LLM) 2012-2013 թթ. - College of Law, Գիլդֆորդ, Graduate Diploma in Law (GDL) 2014-2015 թթ. - Օքսֆորդի համալսարան, Law and Finance մագիստրոսի աստիճան (MSc) Մասնագիտական որակավորում Անգլիայի և Ուելսի իրավաբան (Solicitor of England and Wales) Աշխատանքային գործունեություն 2006-2014 թթ. - Մասնավոր իրավաբանական պրակտիկա, իրավաբան (Միջազգային և տեղական իրավաբանական ընկերություններում գործունեություն՝ առևտրային, կորպորատիվ և հարկային իրավունքի ոլորտներում) 2015-2018 թթ. - BCS Financial Group, ավագ իրավախորհրդատու (9 միլիարդ ԱՄՆ դոլար կառավարվող ակտիվներ ունեցող ֆինանսական խումբ) 2018-2025 թթ. - Soveren Inc., գլխավոր իրավախորհրդատու (Տեխնոլոգիական ընկերություն) 2025-2026 թթ. - Lawgmented Inc., հիմնադիր (AI SaaS) 2026 թ. հոկտեմբերի 1-ին նշանակվել է Վարչապետի օգնական Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած չէ: