ՊՆ-ից հերքում են զինծառայողի սպանվելու մասին տեղեկությունները

1/10/2026 17:39

«Սիսիանում զինծառայողի սպանվելու» մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է ՊՆ–ն։ «Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»,- նշել են ՊՆ–ից։ Ավելի վաղ լրատվամիջոցներով լուր էր տարածվել, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել։ Սիսիանի բնակիչները NEWS.am-ին հայտնել են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել, վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։ «Աղջկա անունը Անի է, հենց Շաքիի բնայիչ է, լավ է, որ վիրավորումը ոտքի հատվածում է։ Ամբողջ զորքը էս պահին Շաքիում է, մարդիկ սարսափած են, ահաբեկված»,– պատմել է Շաքիի բնակիչը։