Երեխեքը եկել, տեսել են, ադրբեջանցին իրենց տանը քնած է

1/10/2026 17:45

Այդ ադրբեջանցին Շաքի գյուղում մի ընտանիք է մտել, տանը մարդ չի եղել, հետո երեխեքը եկել, տեսել են, քնած է, զանգել են ծնողներին,- այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմել է Շաքի բնակավայրի աշխատակազմի քարտուղարը՝ անդրադառնալով դեպքին, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը և կրակել Շաքիի բնակիչ հայ աղջկա ոտքին։ «Հետո եկել, տեսել են, ադրբեջանցին փախել է։ Ավելի ուշ իրեն բռնել են, վնասազերծել են, տարել են։ Իրենք տանը չեն եղել, երեխեքը եկել են ինչ–որ բան վերցնելու։ Կինը աշխատանքի է եղել։ Ոտքին է կրակել, կինը դանակով ինքնապաշտպանվել է, կնոջը տարել են հիվանդանոց»։