Վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

1/10/2026 18:47

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Շաքիի 38–ամյա բնակչուհին այս պահին Սիսիան ԲԿ–ում է։ Հիվանդանոցի տնօրեն Անիկ Գրիգորյանը NEWS.am—ի հետ զրույցում նշել է, որ կինը կայուն վիճակում է, ստանում է իր համապատասխան բուժօգնությունը, կյանքին վտանգ սպառնացող որևէ բան չկա։ Վնասվածքը հրազենային է, ազդրի հատվածում՝ ազդրի ստորին երրորդականում։ «Այժմ ստացիոնալ բուժում է անցնում, այս պահին հետազոտման փուլում է, դեռ չի վիրահատվել։ Գնդակ չկա ոտքի մեջ, թափանցիկ վնասվածք է, գնդակը դուրս է եկել: Վիճակը Կայուն է, գիտակից է, հարցերին պատասխանում է, որևէ խնդիր չկա»,– ասել է տնօրենը: