Ադրբեջանը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է
1/10/2026 19:36

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին լքել է իր ծառայության վայրը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ռազմական դատախազությունը հիմնավոր կասկածներ է ունեցել, որ նա սեփական նախաձեռնությամբ լքել է զորամասը, և հարուցվել է քրեական գործ. այս մասին
Tert.am-ի հաղորդմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանի տարածքում և կալանավորված է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։ Ադրբեջանական կողմը շարունակում է կապ հաստատել Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- նշված է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։