Գանգուղեղային վնաuվածքով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց․ նա մահացել է
1/10/2026 22:27

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սարյան 24 հասցեից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի տղամարդու։
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ։
Թե՛ շտապօգնության և թե՛ նշված հիվանդանոցի բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն վերակենդանացման ուղղությամբ կատարված բժշկական միջամտությունն անարդյունավետ է եղել, և գրանցվել է կենսաբանական մահ։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե տղամարդը որտե՞ղից է տեղափոխվել և ի՞նչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցում հայտնի «Կտուր» ռեստորանային համալիրից, որտեղ հավանաբար փորձել են օգնություն ցուցաբերել, իսկ տղամարդուն հայտնաբերել են ինչ-որ շինհրապարակում՝ վերելակի մոտ։