Ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները

2/10/2026 09:37

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին: Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը: Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով: Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները»։