Հաջիևը նշել է խաղաղության համաձայնագրի վերջին քայլը

2/10/2026 11:23

Ադրբեջանն ակնկալում է միայն մեկ վերջին քայլ՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարում, ինչից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը կդառնա իրականություն,- այս մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է հայտարարել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը և, որ տարիներ շարունակ շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը դրսևորել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն: «Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ հաղթել խաղաղությունը: Դա իրոք չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն»,- նշել է նախագահի օգնականը: Հաջիևի խոսքով՝ այժմ տարածաշրջանում դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն: