Հայաստանին պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչը իրեն այսօր օգուտ է տալիս

2/10/2026 15:37

Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է ասել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե դու որոշել ես գնալ Եվրոպական միություն, ուր ես շտապում։ Դու հստակ որոշիր, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր են տանելու քո բանջարեղենն ու մրգերը, ինչ ծավալով, արդյոք կկարողանաս փոխարինել այն ամենը, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե դու համոզված ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը, այն դեպքում երբ սեփականն էլ տեղ չունի դնելու, բայց քոնը կգնի՝ լավ, գնա։ Ինչի՞ ես վազում։ Ինչի՞ ես սայլը ձիուց առաջ դնում»,- հայտարարել է նա: Լուկաշենկոն նաև կոչ է արել Հայաստանին չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից և չշտապել ազատվել այն ամենից, ինչն այսօր օգուտ է տալիս իրեն։ «Հայաստանին պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչը իրեն այսօր օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից: Ես խնդրում եմ ձեզ, մի՛ շտապեք հեռանալ դրանից։ Ոչ մի տեղ, հավատացեք ինձ՝ հին նախագահիս, որ աշխատում եմ արդեն գրեթե 30 տարի, ոչ մի տեղ մեզ չեն սպասում»,- ասել է Լուկաշենկոն: