Հայաստանից արձագանք ենք ակնկալում․ Օվերչուկ
2/10/2026 19:46

Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին,- ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն է այս մասին հայտարարել լրագրողների հետ զրույցում։
«Մենք աջակցում ենք այդ հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին՝ Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով»,- ասել է Օվերչուկը։
«Մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս շատ կարևոր հանդիպումներ կկայանան, որոնք թույլ կտան այս հարցն առաջ մղել»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։