Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցուն

3/10/2026 10:53

Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի մասին իշխանության ներկայացուցիչների հնչեցրած արտահայտություններին։ «Ես հարյուր տարվա վոժդ եմ իրավապաշտպանության ոլորտում, արդեն թոշակի անցնելուս ժամանակն է մոտենում, բայց, ազնիվ խոսք, ես ի վիճակի չեմ եղել նույնքան լավ պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան քպ-ականներն են պաշտպանում հայի տուն մտած ու հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին։ Տղաներ ու աղջիկներ, դուք բնատուր իրավապաշտպան եք, ձեր տե՛ղը չգիտեինք։ ՀԳ. Հատուկ ողջույնըս՝ գյուղապետ կոչեցյալին»,– գրել է նա։