Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի

4/10/2026 12:03

Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Կառավարությունն անցել է նոր համակարգի՝ հատուկ իրավիճակներում կառավարելու համար։ Վերջին ամիսներին թշնամու ծրագիրն էր կտրել երկրի կենսականորեն կարևոր զարկերակները՝ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար։ Տնտեսական ճնշումը սրվել է, բայց ժողովրդի աջակցության և կառավարության մեր գործընկերների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք կանխել ենք թշնամու տնտեսական պատերազմի նպատակների իրականացումը»,-գրել է Իրանի նախագահը։