Ալիևը շարունակում է պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել

5/10/2026 10:31

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել: Այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է դրա մասին խոսել, նյարդայնանալ ու ինչ-ինչ շրջանակների համոզել, արդեն հակառակի մասին է կասկածներ հարուցում: Բոլորն էլ գիտեն Պակիստանի, Իսրայելի և հատկապես Թուրքիայի՝ պատերազմում ունեցած ակտիվ մասնակցության մասին: Անկարայի մասնակցությունը ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ կառավարման գործում ուղիղ ներկայացվածությամբ է եղել, այլև՝ մարտադաշտում: Այս ամենը Ալիևի քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների մեջ չի տեղավորվում և հռչակված գաղափարախոսությանը ծանր հարված է հասցնում: Ու այս թերարժեքության բարդույթն էլ Ալիևին դրդում է տարբեր առիթներով կամ անառիթ խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում»։