ՀԱԵ հարցով հանձնաժողովի աշխատանքներին «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի

5/10/2026 12:59

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հարցով իշխանությունների նախաձեռնած ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նա նշել է, որ հանձնաժողովն ըստ էության հակասահմանադրական է։ Պատգամավորը հավելել է, որ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու վերաբերյալ կառավարության ծրագրի դրույթը նույնպես հակասահմանադրական է, ինչի պատճառով էլ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան։ Գրիգորյանի համոզմամբ՝ իշխանությունները հասարակության շրջանում կեղծ օրակարգեր են շրջանառում՝ ուշադրությունը շեղելու նպատակով։