Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, վիճակը կայուն է

5/10/2026 15:05

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: «Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- նշել է Ծատրյանը: