Տարածաշրջանում խաղաղությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց. Արաղչի

5/10/2026 18:53

Տարածաշրջանում խաղաղությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց,- այս մասին ասել է Աբբաս Արաղչին՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Թեհրանում հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում՝ նպաստելու խաղաղության գործընթացի կայունացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ու համագործակցության ամրապնդմանը: Արաղչին նաև ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը կախված են հենց տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտության կանխումից։