Վեճ և ծեծկռտուք ԱԺ-ում
6/10/2026 12:36
Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 6–ին, նիստի ընթացքում իրավիճակը լարվել է. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարել է, որ Ռուբեն Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։
Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատել է Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացել է, ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսել են հրմշտել ու քաշքել միմյանց, ծեծկռտուք է սկսվել։
Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել և անվտանգության աշխատակիցներին հրավիրել դահլիճ։
Հրմշտոցի վայր են իջել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ Երկար ժամանակ կողմերին հնարավոր չէր լինում հանգստացնել։
Անվտանգության աշխատակիցները սկսել են ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։
«Դահլիճից դուրս կշպրտենք, խմբակային ցույց կտանք՝ որը որից հետո է»,- հունից դուրս է եկել Ռուբինյանը:
Այնուհետև պատգամավորների վեճը շարունակվել է նիստերի դահլիճից դուրս: