ԹՐԻՓՓ-ին զուգահեռ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը

6/10/2026 12:41

Առաջիկայում մենք ԹՐԻՓՓ նախագծի զարգացումներին զուգահեռ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացումը,- Երևանում ընթացող համաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Կարևոր է արձանագրել, որ Թրիփ նախագծի իրագործման արդյունքում նաև երկաթուղային կապ պիտի հաստատվի Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Գիտեք նաև, որ Հյուսիս-արևմուտք ճանապարհային նախագիծը ամբողջ թափով իրագործվում է, երկաթուղուն զուգահեռ արևելք-արևմուտք, նաև նույն ուղղությամբ ճանապարհների բացում է նախատեսվում։ Այն, ինչ նկարագրում եմ, Հայաստանը կառավարությունը հաստատել է խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում։ Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են հնարավորությունները նավթամուղի կառուցման, գազամուղի կառուցման, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում։ Պարզ է որ ժամանակակից աշխարհում առաջնային նշանակություն ունեն նաև հաղորդակցության մալուխները։ Այս ամենը նշանակում է մի բան, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը այդ թվում աշխարհագրորեն ավելի մոտենում են իրար և սա իսկապես ճիշտ պահն է քննարկելու թե ինչ հնարավորություններ կան, որոնք կարող են օգտագործվել։Ակնհայտ է, որ այդ հնարավորությունների գործնականացումը պետք է սկսել հենց այս պահից։ Հենց այս կետում է, որ կառավարությունների ասելիքը և անելիքը ավելի ցածրաձայն է դառնում և մենք հրապարակը և հարթակը հաճույքով տրամադրում ենք մասնավոր հատվածին, որպեսզի նրանք տեսնելով պրոցեսները, ունենալով կառավարության հաստատումը և հավաստիացումները, նաև կարողանան այսօրվանից պլանավորել իրենց առաջիկա անելիքները»։