Խուլիգանություն անելու մեղադրանքով Վարդան Ղուկասյանն արդարացվել է

6/10/2026 15:12

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է, հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին: Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել են խուլիգանություն: Փաստաբանը նշել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։