ՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների՝ բնակարաններից օգտվելու իրավունքը
6/10/2026 19:06

ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը
«Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։ Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։ Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,- նշել է նա։