Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում. Փաշինյան

6/10/2026 20:43

Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է,- այս մասին Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին «Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ են փոխանակել ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ։