Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում

7/10/2026 10:39

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Nissan Pathfinder» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից ըստ նախնական տեղեկությունների վրաերթի է ենթարկվել 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։