Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

8/10/2026 10:22

«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով կդադարեցվի երթևեկությունը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։