Փաշինյանը և Ուզբեկստանի նախագահը մտքեր են փոխանակել
8/10/2026 18:09

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: