Դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր է ճանաչել

8/10/2026 20:12

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները մեղադրվում են խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Լրացուցիչ դատալսումների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը, որտեղ կքննարկվի նաև խափանման միջոցի հարցը։