ԱԱԾ-ն հերքում է ՄԵղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը

9/10/2026 15:37

Ազգային անվտանգության ծառայությունն ապատեղեկատվություն է որակում Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման ու որոնողական աշխատանքերի իրականացման մասին լուրը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է։ Նման դեպք Մեղրիում չկա։ ԱԱԾ-ն հերքում է ՄԵղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը»,- նշել են ԱԱԾ–ից։