Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ խոսնակ
9/10/2026 20:08

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել. այս մասին լրատվամիջոցներին ասել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են անցկացրել, որը տևել է մոտ 15 րոպե։