«BMW»-ն ընկել է ձորակը․ վարորդը մահացել է

9/10/2026 21:22

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանի եղբայրն է՝ 46-ամյա Հարություն Քենդրջյանը։