Մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու

10/10/2026 10:54

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Տոնդ շնորհավո՛ր, քաղաքամա՛յր Երևան։ Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։ Մեր Երևանը միշտ բաց է եղել աշխարհի առաջ, բայց երբեք չի կորցրել իր հայկական դիմագիծն ու ինքնությունը։ Այն պահպանել են հենց երևանցիները՝ իրենց սրտացավությամբ, աշխատասիրությամբ ու դժվար ժամանակները պատվով հաղթահարելու կամքով։ Երևանի 2808-ամյա պատմությունը հայերիս հպարտությունն է, իսկ ապագան՝ հենց մեր պատասխանատվությունը։ Երևանը միայն վայելելու համար չէ։ Սիրել նշանակում է նաև կարողանալ հոգ տանել, պահպանել ու շենացնել։ Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին։ Մի բան անփոփոխ է՝ Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։ Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»,- գրել է Կարապետյանը։