Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակից

11/10/2026 14:01

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը տարածվել է համացանցում․ որդին նույնպես վիրավորվել է զինված ադրբեջանցու հարձակումից։ «Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի և չի կարողանում անգամ տեղից վեր կենալ։ Նրան կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից»,- այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը։