Տավուշում 55-ամյա կին է վրաերթի ենթարկվել

11/10/2026 17:03

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում Տավուշի մարզի բնակիչ 76-ամյա Սեյրան Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 55-ամյա Սուսաննա Գ․-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։