«Գազել»-ը բախվել է ծառին, վարորդը մահացել է

11/10/2026 19:02

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Արտաշ Ս.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Նուբարաշեն 9-րդ փողոցում ավտոմեքենան վարելիս ունեցել է իքնանզգացողւթյան վատացում և բախվել ծառին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։