Շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել

12/10/2026 14:32

Շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ ունեցած հանդիպումից հետո։ Այսօր խորհրդարանում նախատեսված էին Իրանի դեսպանի հանդիպումները ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։ «ԹՐԻՓՓ-ին անդրադարձ եղել է, սակայն չեմ կարող հանրայնացնել, թե ինչ ձևաչափով: Իրանի Իսլամական պետությունը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրն է, նրա կարծիքը մեզ համար շատ կարևոր է, քանի որ շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա: