Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսաիդիի հետ

12/10/2026 18:01

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսաիդիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդիրների հանգուցալուծման: Արարատ Միրզոյանն իր օմանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում առկա հարցեր՝ միտված տարածաշրջանային համագործակցության խթանմանը: