Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ

13/10/2026 11:04

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է։ Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին անդրադարձել է նույնիսկ «Ալջազիրան»: Բազմիցս եմ նշել, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ, որչափ դա փորձում է ներկայացնել պարբերական պետական քարոզչությամբ։ Սա չի նշանակում, թե թշնամուն պետք է թերագնահատել, բայց նույնքան սխալ է նրան գերագնահատելը։ Հիջաբի դեմ բողոքի ալիքն, ի դեպ, մի երկրում է, որի վարչախմբի պարագլուխը հաճախ հակահայկական իր խոսույթում փորձում է օգտագործել նաև իսլամի գործոնը, ինչի ականատեսն էինք նաև բոլորովին վերջերս, երբ Բաքվի բռնապետը բարբաջում էր մեր կողմից մզկիթները, իբր, ավերելու և պղծելու մասին»։