Աջափնյակում լարված իրավիճակ է

13/10/2026 12:09

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանը սկսել է Շինարարներ փողոցի կրպակների ապամոնտաժումը, իսկ կրպակատերերն ու վարձակալները ակցիա են անում ու ժամանակ պահանջում, իրավիճակը լարված է, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: Ավելի վաղ Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ 13 շինություն է քանդվելու այսօր, 2 շինություն, որոնք ունեն դատարանի արգելանք, այսօր չեն քանդվելու: Նրա խոսքով՝ նախորդ անգամ 42 շինություն է ապամոնտաժվել։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին միացել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: Վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակի թաղապետի միջև կրպակների ապամոնտաժման ժամանակ: Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը կրպակատերերի կողմից հանդես եկող պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին մեղադրեց այն բանում, թե նա եկել է, որովհետև իր աներորդու բենզալցակայանն են քանդում, Մանուկյաննէլ ի պատասխան գոռաց, որ այն օրինական է, սեփականության վկայական ունեն և թաղապետի արածն էժան մանիպուլյացիա է։