Երեխային ապտակած կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

13/10/2026 16:16

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակած կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և նրա պաշտոնավարումը կասեցվել է, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի, որից հետո նա ձերբակալվել էր: