Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին

13/10/2026 20:35

Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն է գրել. «Հայաստանում ժողովրդավարության նահանջը ոչ միայն քաղաքական բանտարկյալների ու ընտրովի (սելեկտիվ) հետապնդումների առկայությունն է, այլ նաև Դատական իշխանության նկատմամբ իշխանական միջամտող վարքագիծն է․ դատական ակտերի կանխորոշմամբ (կալանքների մասով), իսկ որոշ դեպքերում հեղինակազրկմամբ (դատական ակտերի անտեսմամբ)։ Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է։ Անկախության դեֆիցիտի մասին այլևս արձանագրվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից»,- գրել է նա։